Группа поддержки

Сейчас на сайте - 791 

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter

Խաչքար-հուշարձան նվիրված ռուս-պարսկական պատերազմում զոհվածների հիշատակին

Օգոստոսի 21-ին Վանաձորի Սպտակ տանող  ճանապարհի մերձագայքում Արևելյան Հայաստանի Ռուսական կազմի մեջ մտնելու 150-ամյակին նվիրված հուշահամալիրում  տեղի ունեցավ խաչքարի հանդիսավոր բացում նվիրված ռուս-թուրքական  և ռուս-պարսակակն  պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների հիշատակին: Խաչքարի պատրաստումը և տեղադրումը նախաձեռնել է  Հայաստանի կազակական միության անդամներ, մայոր Արմեն Ալեքսանյանը և Ալիկ Խաչատրյանը:

Միջոցառմանը վերջիններիցս   բացի ներկա էին Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Եցգենի Կոնիշևը , Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Օլեգ Շապավալովը, Հայաստանի կազակների միության  շտաբի պետ, գեներալ – մայոր Արթուր մաքսապետյանը, միության անաձորի ատաման Վարուժան Փալաշյանը, Երկրապահ կամավորականների միության Լոռու  մարզային  վարչության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, ԵԿՄ  Վանաձորի տարածքային բաժանմունքի նախագահ, մայոր Ռազմիկ  Մադարյանը, Հայաստանի կազակական միության ատամանները, բարձրաստիճան սպաններ՝ Մ.Մայիսը, Պ. Կյուրեղյաը, Ա. Վարդանյանը, Ս.Նահապետյանը և այլոք , ԵԿՄ անդամններ, ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում հայտարարվեց լռության րոպե հիշյալ պատերազմներում զոհվածների հիշատակին, ապա հնչեցին Հայաստանի Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության օրհներգերը: Օրհնության կարգ կատարեց Մեծ Պարնիի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ատոմ քահանա Ասատրյանը:

Հայաստանում ռուսական եկեղեցու հոգևոր հովիվ, ծայրագույն վարդապետ Անդրեյ Վացի գլխավորությամբ  նույնպես կատարվեց օրհնության կարգ:

Եվգենի Կոնիշևն ընթերցեց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ  և լիազոր դեսպան Իվան Վալինկինի ողջույնի և շնորհակալության խոսքը նախաձեռնության հեղինակներին և իրականացնողներին , խոսեց ռուս-հայկական դարավոր բարեկամության մասին՝ կարևորելով համագործակցության ընդլայնման ցանկացած դրսևորում:

Խաչքարի տեղադրման նախաձեռնողներին և կերտողներին Հայաստանի ՌԴ  դեսպանատան կողմից շնորհակալագրեր հանձնեց Օլեգ Շապավալովը: Հայաստանի Կազակների Միության նախագահի՝ Ն.Ս. Թորոսյանի, ողջույնի և շնորհակալության  խոսքը ոնթերցեց ՀԿՄ-ի շտաբի պետ Ա. Մաքսապետյանը:

Հայաստանի կազակնրի միության մի շարք անդամների թե հյուրերի , թե ՀԿՄ-ի կողմից հանձնվեցին պատվոգրեր պատմական հիշողության և ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի դաստիարակության գործում մեծ ավանդի համար:

Վերջում Հայաստանի կազակների միության կողմից ծաղկեպսակ խոնարհվեց խաչքար-հուշարձանին, որին ծաղիկներ խոնարհեցին նաև մյուս ներկաները:


 

Примечательные даты


Примечательных дат не найдено
Июль 2019 Август 2019
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
Вштуни 81/1
Ереван
Армения
Тел. +(374 10) 357 001
Факс. +(374 10) 357 001
Facebook Vkontakte Youtube