Группа поддержки

Сейчас на сайте - 791 

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter

<< Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել>>

13.05.2015թ-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի Խաչքարերի պուրակում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Սուրեն Մամիկոնի Թորոսյանի հիշատակին նվիրված հուշարձան- խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը:

Մեծ բազմություն էր հավաքել՝պատերազմի վետերանները, համայնքի բնակիչները, Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության  Երևանյան ինստիտուտը, ի դեմս տնօրեն Ն.Ս. Թորոսյանի,  Հայաստանի Կազակների Միությունը, Արագածոտնի մարզի մարզպետ  Ս.Սահակյանը, Արագած համայնքի ղեկավար Հ.Հովհաննիսյանը ,  Յ.Վ. Բաբանսկին՝ ԽՍՀՄ հերոս , գեներալ-լեյտենանտ, ում նախաձեռնությամբ էլ կառուցվել է հուշարձան – խաչքարը, Մ.Ս.  Հովհաննիսյանը՝ գեներալ-լեյտենանտ, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչութան առաջին հրամանատար, և այլ պատվավոր հյուրեր:

Հուշարձան –Խաչքարի բացման արարողությունը անցկացվեց մեծ շուքով, ամենուրեք  տիրում էր տոնական տրամադրություն : Ծաղիներ դրվեցին ինչպես նորակառույց հուշարձան-խաչքարի, այնպես էլ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոտողի մոտ:

Համայնքի կողմից կազմակերպվել էր մեծ միջոցառում  << Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել>> խորագրով: Իրենց ելույթներով հանդես եկան  Ռուսաստանի Դաշնության Դաշնային Անվտանգության Ծառայության  Սահմանային Վարչության նվագախմբը, Չարենցավանի արվեստի կենտրոնի սաները, մարզի երգիչ-երգչուհիները, համայնքի դպրոցականները : Միջոցառման ընթացքում հնչեցին բազում շնորհավորանքի և  շնորհակալական խոսքեր, պարգևատրվեցին շքանշաններով ու պատվոգրերով համայնքի բնակիչները, զինվորականները, ինչպես նաև հյուրերը :

Միջոցառման ավարտից անմիջապես հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից կազմակերպվել էր հյուրասիրություն զինվորական դաշտային խոհանոցից, թե հյուրերի, թե տեղի բնակիչների համար:

 

 

 

Примечательные даты


Примечательных дат не найдено
Июль 2019 Август 2019
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
Вштуни 81/1
Ереван
Армения
Тел. +(374 10) 357 001
Факс. +(374 10) 357 001
Facebook Vkontakte Youtube